Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորման իր պայմանները և պահանջում է.
-հանրապետության տարածքին հասցվող հարվածների դադարեցում,
-բոլոր ճակատներում պատերազմի դադարեցում, այդ թվում՝ տարածաշրջանում իրանական պրոքսի ուժերի դեմ,
-ռազմական գործողությունների ընթացքում երկրին հասցված վնասների դիմաց ռեպարացիաների վճարում,
-Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի լիակատար ինքնիշխանության ճանաչում,
-անվտանգության երաշխիքներ, որոնք կբացառեն հակամարտության կրկնությունը։
Հայտարարությունը հրապարակել է իրանական Press TV հեռուստաալիքը։ Թեհրանի պահանջները Վաշինգտոնին են փոխանցվել պակիստանցի միջնորդների միջոցով։
Արթուր Խաչիկյան